Անցնել հիմնական բովանդակությանը

Իզմիրլյան հիմնադրամը կֆինանսավորի սահմանամերձ համայնքների ավագ դպրոցի աշակերտների կրթությունը

Իզմիրլյան հիմնադրամը կֆինանսավորի սահմանամերձ համայնքների ավագ դպրոցի աշակերտների կրթությունը
Իզմիրլյան հիմնադրամը կֆինանսավորի սահմանամերձ համայնքների ավագ դպրոցի աշակերտների կրթությունը

Հայաստանում վերջին զարգացումները մեծ անհրաժեշտություն են առաջացնում ուժեղացնելու աջակցությունը սահմանամերձ համայնքներին։ Կրթությունը դիտարկման ենթակա ամենակարևոր ոլորտներից է։

Իզմիրլյան հիմնադրամը, համահունչ Հայաստանում կրթությանն աջակցելու իր ռազմավարությանը, «Շիրակացու ճեմարան»-ի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Գիշերօթիկ կրթություն սահմանամերձ համայնքների աշակերտների համար» ծրագիրը՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի սահմանամերձ համայնքների աշակերտներին՝ դյուրացնելով որակյալ ավագ դպրոցական կրթության հասանելիությունը և դաստիարակելով փոփոխության դերակատարներ, ովքեր ներդրում կունենան իրենց համայնքներում ու հասակակիցների շրջանում և կնպաստեն մարզերի զարգացմանը։

Ծրագրի անմիջական շահառուներն են սահմանամերձ համայնքների սոցիալապես խոցելի ընտանիքներից երկու աշակերտ (16-18 տարեկան)։