Անցնել հիմնական բովանդակությանը

Որակյալ կրթություն

Ներդրում՝ ապագայի ներուժի համար

ԵՊՀ Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի վերանորոգված ընթերցասրահը

Որակյալ կրթության հասանելիության ընդլայնում

  • Ամեն տարի շուրջ 18 000 ուսանող և գիտամանկավարժական աշխատակից օգտվում է ամբողջությամբ վերակառուցված Երևանի պետական համալսարանի գրադարանից, որը արդիականացվել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված համալիր տեխնիկական և բովանդակային բարելավումների միջոցով։ Այս աջակցությունը շարունակվում է ընթացիկ կապիտալ բարելավումներով՝ ներառյալ նոր ընթերցասրահների ստեղծումը։
  • Արցախի պետական համալսարանի ավելի քան 1 900 ուսանող և գիտամանկավարժական աշխատակից ստացել է տեղեկատվության, հաղորդակցության և հետազոտական ռեսուրսների ավելի լավ հասանելիություն՝ համալսարանի գրադարանային ենթակառուցվածքի արդիականացման շնորհիվ։
  • Հիմնադրամի աջակցությամբ հեռավոր սահմանամերձ համայնքներից և Արցախից 20 տաղանդավոր ավագ դպրոցի աշակերտ ստանում է բարձրորակ կրթություն Շիրակացու ճեմարանում։
  • Եվս վեց աշակերտ կրթաթոշակ է ստացել Շիրակացու ճեմարանում սովորելու համար, իսկ համապետական մասշտաբով 2 561 աշակերտ մասնակցել է առարկայական օլիմպիադաների՝ նպաստելով տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը։
  • Հեռավոր և սահմանամերձ համայնքների շուրջ 1 300 դպրոցական ստացել է որակյալ կրթության ավելի լավ հասանելիություն՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Teach For Armenia-ի հետ գործընկերությամբ իրականացված նախաձեռնությունների միջոցով։
  • Մոտավորապես 625 երեխա ստացել է նախադպրոցական և դպրոցական կրթության հասանելիություն՝ կրթական ենթակառուցվածքների կառուցման և վերականգնման շնորհիվ, որն իրականացվել է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ գործընկերությամբ։
Սարկիս Իզմիրլյանը՝ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը ստանալիս

Ավելի լավ ուսումնական միջավայրերի ստեղծում

  • 523 աշակերտ և ուսուցիչ այժմ օգտվում է Հայաստանի գյուղական դպրոցներում բարելավված հիգիենայի, սանիտարական և առողջապահական պայմաններից՝ սանհանգույցների և մարզական օբյեկտների վերակառուցումից հետո։
  • Զուգահեռաբար 1 880 անձ խորացրել է իր գիտելիքները WASH-ի (ջուր, սանիտարիա և հիգիենա, ներառյալ բարեկեցությունը) ոլորտում՝ նպատակային վերապատրաստումների և ուսումնական նյութերի մշակման ու տարածման միջոցով։
  • Հիմնադրամը բարելավել է կրթության հասանելիությունը և սոցիալական ներառումը «Մարի Իզմիրլյան» խնամքի կենտրոնի ավելի քան 30 հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ տրամադրելով մասնագիտացված տրանսպորտ։
  • Հարյուրավոր ապագա սպաներ ամեն տարի օգտվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի արդիականացված ուսումնական պայմաններից, ինչը նպաստում է ժամանակակից և արդյունավետ ուսումնական միջավայրի ձևավորմանը։

Հմտությունների զարգացում, նորարարություն և զբաղվածություն

  • «Իմ քայլը» հիմնադրամի հետ գործընկերությամբ հիմնադրամը համաֆինանսավորում է ագրոդրոնների ուսումնական կենտրոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում՝ Սյունիքում։ Ամեն տարի ավելի քան 1 200 ուսանող և ֆերմեր, այդ թվում՝ Արցախից տեղահանված շուրջ 250 անձ, ստանում է գործնական ուսուցում գյուղատնտեսական դրոնային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում։
  • MAVETA ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, այդ թվում՝ Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության, Ավստրիական զարգացման համագործակցության, Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit-ի, HEKS/EPER-ի, Ռազմավարական զարգացման գործակալության և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի, ամրապնդել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական և արհեստագործական կրթական համակարգը։
  • MAVETA-ի շնորհիվ 391 մասնագետ, շրջանավարտ և մասնավոր հատվածի ներկայացուցիչ կատարելագործել է իր գիտելիքներն ու հմտությունները։
  • Ծրագիրը նաև աջակցել է 245 աշխատատեղի ստեղծմանը՝ նպաստելով գյուղական զարգացմանը և կայուն եկամուտների ձևավորմանը։

Ավարտված ծրագրեր