Անցնել հիմնական բովանդակությանը

Ներառական ֆուտբոլը՝ որպես հատուկ կարիքներով երեխաների սոցիալական ներառման արդյունավետ գործիք

Ներառական ֆուտբոլը՝ որպես հատուկ կարիքներով երեխաների սոցիալական ներառման արդյունավետ գործիք
Ներառական ֆուտբոլը՝ որպես հատուկ կարիքներով երեխաների սոցիալական ներառման արդյունավետ գործիք

Նվիրատվության պայմանագիր է ստորագրվել Իզմիրլյան հիմնադրամի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրականացրած «Ներառական ֆուտբոլի զարգացումը հատուկ կարիքներով (հաշմանդամություն ունեցող) երեխաների համար» ծրագրի համաֆինանսավորման վերաբերյալ։

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների լիարժեք սոցիալական ներառմանն ու զարգացմանը՝ ներառական ֆուտբոլի միջոցով ստեղծելով անվտանգ, հասանելի և աջակցող սպորտային միջավայր։

Ծրագիրը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս զբաղվել ֆուտբոլով՝ բարձրացնելով նրանց ֆիզիկական ակտիվությունը և միաժամանակ զարգացնելով թիմային աշխատանքի, սոցիալական ու հաղորդակցման հմտությունները և ինքնավստահությունը։