
Առողջ Հայաստան
Խնամք առավել կարիքավորների համար

Բժշկական կենտրոն Երևանում (ԻԲԿ)
2014 թվականից Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ Հայաստանում ամենախոշոր բարեգործական ներդրումը առողջապահության ոլորտում, վերափոխիչ դեր է խաղում որակյալ բժշկական օգնության հասանելիության ընդլայնման գործում։ Ամեն տարի կենտրոնն իրականացնում է ավելի քան 220 000 ամբուլատոր խորհրդատվություն և 7 000 ստացիոնար բուժում՝ հազարավոր հիվանդների սպասարկելով գերազանցությամբ և հոգատարությամբ։
Ստեղծված լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, «Իզմիրլյան» հիմնադրամի հիմնական ֆինանսավորմամբ և Լուի Սիմոն Մանուկյանի հետ համագործակցությամբ՝ կենտրոնը ներկայումս Հայաստանի առաջատար առողջապահական հաստատություններից է։ Բարձրորակ կլինիկական ծառայություններից բացի՝ այն շարունակում է իրականացնել նպատակային սոցիալական և մարդասիրական ծրագրեր։
Առողջապահության հասանելիության ընդլայնում խոցելի խմբերի համար
- Աջակցություն փախստականներին և հայրենադարձներին. 2017 թվականից Սիրիայից, Լիբանանից, Իրաքից և ճգնաժամի մեջ գտնվող այլ երկրներից շուրջ 1 000 հայ փախստական Հայաստանում վերաբնակվելիս ստացել է կենսական բժշկական օգնություն՝ հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
- Խնամք վիրավորների համար. 2018 թվականից ավելի քան 560 վիրավոր զինվոր և սպա օգտվել է անվճար, բարձրորակ բժշկական բուժումից՝ հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
- Աջակցություն տեղահանված ընտանիքներին. 2021 թվականից Արցախից տեղահանված մոտավորապես 10 400 անձ ստացել է անվճար բժշկական օգնություն՝ «Իզմիրլյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ, այդ թվում՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։

Արձագանք ճգնաժամին
- COVID-19 համաճարակի ընթացքում ավելի քան 2 000 առաջնագծի բուժաշխատող ապահովվել է անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով (ԱՊՄ)՝ Պարենի համաշխարհային ծրագրի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և այլ առանցքային գործընկերների հետ համագործակցությամբ։
- «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ COVID-19-ի կանխարգելման և բուժման աջակցություն է տրամադրվել նաև «Մարի Իզմիրլյան» մանկատան 150 երեխայի և աշխատակցի։
Մասնագիտացված առողջապահության ամրապնդում
- Ամեն տարի ավելի քան 10 000 բարդ արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող հիվանդ, այդ թվում՝ միելոդիսպլաստիկ համախտանիշներով (ՄԴՀ), օգտվում է պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի առաջադեմ ախտորոշիչ ծառայություններից։
- «Իզմիրլյան» հիմնադրամի շարունակական աջակցությամբ և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ գործընկերությամբ ամեն տարի սոցիալապես անապահով ընտանիքներից արյան քաղցկեղ ունեցող չորս երեխա ստանում է կյանք փրկող բուժում անվճար՝ աջակցություն ստացած երեխաների ընդհանուր թիվը հասցնելով 19-ի, և այն շարունակում է աճել։
Ավարտված ծրագրեր
Բժշկական աջակցություն Արցախի ներքին տեղահանված հայերին

Մանկական քաղցկեղի կենտրոնի լաբորատոր կարողությունների ամրապնդում
COVID-19-ի հետ կապված բժշկական և կանխարգելիչ ծառայությունների տրամադրում Մարի Իզմիրլյան խնամքի կենտրոնում



