
Իզմիրլյան հիմնադրամն ընդլայնում է քաղցկեղով հիվանդ խոցելի երեխաների բուժօգնությունը Հայաստանում
Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում

Դեկտեմբերի 15-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իզմիրլյան հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև՝ միավորելով ջանքերը Հայաստանում երեխաների առցանց անվտանգությունն ամրապնդելու և թվային գրագիտությունը խթանելու ուղղությամբ։
Հուշագրի շրջանակում ստորագրվել է նաև ներդրումային համաձայնագիր ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և Իզմիրլյան հիմնադրամի միջև՝ «Ուղի՝ երեխաների պաշտպանությունը առցանց ռիսկերից և վնասներից» ծրագրի իրականացման համար։
Համագործակցությունը նպատակ ունի նպաստելու աջակցող օրենսդրական դաշտի ձևավորմանը, բարձրացնելու թվային գրագիտության մակարդակը և խթանելու թվային գործիքների անվտանգ ու պատասխանատու օգտագործումը դպրոցներում, ինչպես նաև երեխաների և ծնողական համայնքների շրջանում՝ այդպիսով նվազեցնելով Հայաստանում երեխաների ու դեռահասների առնչությունը առցանց ռիսկերի և վնասների հետ։

Հայաստանում քաղցկեղի հնարավոր լավագույն բուժման և խնամքի արդարացի հասանելիության ապահովում
Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է ԵՊՀ գրադարանի առաջին հարկը

Հատուկ կարիքներով երեխաների համար սպորտի և ֆիզիկական ակտիվության հասանելիության ապահովում