Անցնել հիմնական բովանդակությանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ընդունել է Սարկիս Իզմիրլյանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 4-ին ընդունել է հայտնի բարերար Դիկրան Իզմիրլյանի որդուն՝ Սարկիս Իզմիրլյանին։

Նախարարը ողջունեց հյուրերին, շնորհավորեց Դիկրան Իզմիրլյանի՝ Ազգային հերոսի կոչման արժանանալու առթիվ՝ նշելով, որ սա երախտագիտության արտահայտություն է Իզմիրլյան ընտանիքին՝ Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ և իրականացվելիք նոր ծրագրերը, ընդգծեց սփյուռքի մեր հայրենակիցներին իրականացման գործընթացում ներգրավելու կարևորությունը։

Խոսելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարության մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու տեխնոլոգիական աշխարհի կարևոր դերակատար, և այս համատեքստում Սփյուռքի մասնագիտական հմտությունները, նորարարական մտածողությունն ու հնարավորությունները կարող են էական օգուտ բերել երկրին։

Սարկիս Իզմիրլյանն ընդգծեց տեխնոլոգիաների կարևոր դերը ժամանակակից աշխարհում, որոնք մեծ փոփոխություններ են բերում՝ էապես բարելավելով մարդկանց կյանքի որակը։ Նա անդրադարձավ նաև Հայաստանի տեխնոլոգիական ապագային՝ նշելով տիեզերական տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների զարգացումը, որտեղ Հայաստանը կարող է զգալի առաջընթաց արձանագրել։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում Սփյուռքի հետ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման կարևորությունը։