Անցնել հիմնական բովանդակությանը
Պանելային քննարկում OncoDaily-ի միջոցառման բեմում

Ամփոփում

Աջակցել հայկական հիմքով նախաձեռնությանը՝ համաշխարհային ընդգրկումով, որը փոխակերպում է ուռուցքաբանական գիտելիքի, մասնագիտական փորձի և հիվանդների տեսակետների փոխանակման ձևը ամբողջ աշխարհում։

2023 թվականին հիմնադրված OncoDaily-ն կարճ ժամանակում դարձել է ուռուցքաբանության առաջատար միջազգային հարթակ՝ աշխարհի տարբեր երկրներում միավորելով ուռուցքաբանների, բուժաշխատողների, պացիենտների, հետազոտողների և կազմակերպությունների։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում հարթակն ունեցել է ավելի քան 6,7 միլիոն ակտիվ օգտատեր՝ ավելի քան 180 երկրից։ Սա ցույց է տալիս հայերի հիմնադրած նախաձեռնության միջազգային լայն ազդեցություն ունենալու ներուժը։

OncoDaily-ի առաքելությունն է լինել ուռուցքաբանության ձայնը՝ տեսլականով դառնալ ուռուցքաբանական տեղեկատվության ամենաարագ, ամենահուսալի և ամենանորարար համաշխարհային աղբյուրը՝ այդպիսով ստեղծելով տարածք, որտեղ մասնագետները, հիվանդները և քաղցկեղի համայնքի այլ անդամներ կարող են նպաստել քաղցկեղի բուժման ապագայի ձևավորմանը։

2025 թվականին OncoDaily-ն ձեռք բերեց CancerWorld-ը՝ վաղուց հաստատված եվրոպական ուռուցքաբանական հրատարակությունը՝ ավելի ամրապնդելով իր միջազգային ընդգրկումը և գիտելիքի փոխանակման ու տեղեկացված երկխոսության հարթակի իր դերը համաշխարհային քաղցկեղի համայնքում։

Հենվելով ուռուցքաբանության մեջ իր հաջողության վրա՝ OncoDaily-ն այժմ ընդլայնվում է բժշկության այլ ոլորտներ՝ ներառյալ հեմոստազը և պտղաբերությունը։ Առաջիկա հինգ տարիների ընթացքում այն նպատակ ունի տարածել իր մոդելը ավելի քան 50 կենսաբժշկական ոլորտների վրա՝ ստեղծելով ավելի լայն համաշխարհային հարթակ վստահելի բժշկական գիտելիքի, մասնագիտական տեսակետների և հիվանդների ձայների փոխանակման համար։

Ինչպես նշել է Հորդանանի Նորին Արքայական Բարձրություն արքայադուստր Դինա Միրեդը՝ «OncoDaily-ն հրաշալի հարթակ է, որը ուռուցքաբանության ոլորտի ողջ համայքնի համար ստեղծել է միասնական մասնագիտական միջավայր»։

OncoDaily-ում իր ներդրման միջոցով «Իզմիրլյան» հիմնադրամն աջակցում է հայերի կողմից հիմնադրված նախաձեռնությանը, որը միավորում է առողջապահությունը, նորարարությունն ու տեխնոլոգիաները` համաշխարհային սոցիալական ազդեցություն ունենալու նպատակով: Այս նախաձեռնությունը միաժամանակ նպաստում է միջազգային բժշկական համայնքում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու դերակատարության ամրապնդմանը:

Պատկերասրահ

Առնչվող ծրագրեր

Մարդանման ռոբոտի ցուցադրություն Lumiverse-ի միջոցառմանը՝ լեփ-լեցուն դահլիճի առջև
Սոցիալական ազդեցության ներդրումներ

Lumiverse

Աջակցել Հայաստանի փոխակերպմանը արհեստական բանականության դարաշրջանում՝ ԱԲ կրթության և կրթական փոխակերպման, աշխատուժի զարգացման և ձեռնարկությունների փոխակերպման միջոցով։ Lumiverse-ի նպատակն է Հայաստանում ԱԲ գրագիտության զգալի ընդլայնումը և երկիրը միջազգային մակարդակում որպես ԱԲ կարողությունների տարածման կենտրոն դիրքավորելը։ Մինչ այժմ ավելի քան 20 000 մարդ մասնակցել է Lumiverse-ի դասընթացներին և վեբինարներին, և ավելի քան 100 կազմակերպություն ստացել է Lumiverse-ի ԱԲ կրթական և փոխակերպման ծառայություններ։

Նուշ հավաքող սարքը Vanand Agro-ի այգում՝ ծառերի միջև
Սոցիալական ազդեցության ներդրումներ

Vanand Agro

Աջակցել հայկական գյուղատնտեսության արդիականացմանն ու փոխակերպմանը՝ նշի արդյունավետ արտադրության, ժամանակակից գյուղատնտեսական ենթակառուցվածքի, առաջադեմ հողագործական մեթոդների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մեջ լայնածավալ ներդրումների միջոցով։