Անցնել հիմնական բովանդակությանը
Բանախոսների քննարկում բեմում, որոնց թվում՝ Granatus Ventures-ի համահիմնադիրը, լեփ-լեցուն դահլիճի առջև

Ամփոփում

Ներդրում կատարել Հայաստանի նորարարական էկոհամակարգում՝ վենչուրային կապիտալի հարթակի միջոցով, որն աջակցում է տեխնոլոգիահեն և մասշտաբավորվող ընկերություններին։

Granatus-ը կենտրոնանում է առաջադեմ տեխնոլոգիաների վրա՝ ներառյալ արհեստական բանականությունը, տվյալագիտությունը, կենսատեխնոլոգիաներն ու ռոբոտաշինությունը՝ շեշտադրելով արժեքի ստեղծումը և Հայաստանի ինժեներական տաղանդի օգտագործումը։ Շուրջ 330 աշխատատեղ ստեղծվել և/կամ պահպանվել է անմիջականորեն Իզմիրլյան հիմնադրամի՝ Granatus նախաձեռնության մեջ ներդրումների արդյունքում։ Granatus-ը Հայաստանում առաջին և ամենամեծ վենչուրային հիմնադրամն է, որը ներդրումներ է կատարում Հայաստանում հիմնադրված և/կամ գործող տեխնոլոգիական ընկերություններում։ Ընդհանուր առմամբ՝ Granatus վենչուրային հիմնադրամի աջակցությամբ ավելի քան 2,100 աշխատատեղ է ստեղծվել կամպահպանվել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում։

Առնչվող ծրագրեր

Մարդանման ռոբոտի ցուցադրություն Lumiverse-ի միջոցառմանը՝ լեփ-լեցուն դահլիճի առջև
Սոցիալական ազդեցության ներդրումներ

Lumiverse

Աջակցել Հայաստանի փոխակերպմանը արհեստական բանականության դարաշրջանում՝ ԱԲ կրթության և կրթական փոխակերպման, աշխատուժի զարգացման և ձեռնարկությունների փոխակերպման միջոցով։ Lumiverse-ի նպատակն է Հայաստանում ԱԲ գրագիտության զգալի ընդլայնումը և երկիրը միջազգային մակարդակում որպես ԱԲ կարողությունների տարածման կենտրոն դիրքավորելը։ Մինչ այժմ ավելի քան 20 000 մարդ մասնակցել է Lumiverse-ի դասընթացներին և վեբինարներին, և ավելի քան 100 կազմակերպություն ստացել է Lumiverse-ի ԱԲ կրթական և փոխակերպման ծառայություններ։

Նուշ հավաքող սարքը Vanand Agro-ի այգում՝ ծառերի միջև
Սոցիալական ազդեցության ներդրումներ

Vanand Agro

Աջակցել հայկական գյուղատնտեսության արդիականացմանն ու փոխակերպմանը՝ նշի արդյունավետ արտադրության, ժամանակակից գյուղատնտեսական ենթակառուցվածքի, առաջադեմ հողագործական մեթոդների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մեջ լայնածավալ ներդրումների միջոցով։